Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն փակել է դիվանագիտության էջը եւ բոլոր սանձերը հանձնել Անկարային․ «Ազգ»

Հուլիս 25,2020 10:10

Կարիք չկա բացատրելու, թե Անկարայի համար ի՛նչ նշանակություն ունեն Արցախն ու նրան շրջապատող անվտանգության գոտիները, ամբողջ Հայաստանը: Դա հայտնի էր դեռեւս 90-ական թթ.-ից, երբ Թուրքիան չհայտարարված, բայց իրողական պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ շրջափակելով ցամաքապատ մեր երկիրը: Բոլորից առաջ Էլչիբեյն էր, այնուհետեւ հայր Ալիեւը, որ ինքնամատույց ընդառաջ գնաց նախագահ Դեմիրելին՝ առաջարկելով նրան իր «հոգատարության» տակ վերցնել Նախիջեւանը, ապա հայտարարելով «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը, որն այն ժամանակ Թուրքիան չէր բարձրաձայնում այդպես եւ «երկրորդ պետություն» ասելով ակնարկում էր Կիպրոսի զավթված մասը… Մինչդեռ այսօր նախագահ Էրդողանը բարբաջում է «մեկ ազգ եւ վեց պետության» մասին, չթաքցնելով ողջ տարածաշրջանում աշխարհագրաքաղաքական ուժ դառնալու իր նկրտումները՝ մարտահրավեր նետելով ոչ միայն Ռուսաստանին, այլեւ գրեթե ողջ Արաբական աշխարհին, Կիպրոսին ու Հունաստանին եւ մեզ:

Էրդողանի սարքած այս վտանգավոր «ռուլետկայի» մեջ Բաքուն, վերոհիշյալ՝ ինքն իր համար ստեղծած պայմաններում փաստորեն խոշոր խաղադրույք է կատարել, հույս ունենալով շահել ինչ-որ բան: Օրերս Ալիեւը գործնականում լքեց խնդրի դիվանագիտական կարգավորման ընտրանքը, երբ անարժանապատիվ եղանակով աշխատանքից ազատեց իր ամենափորձառու դիվանագետին՝ Մամեդյարովին: Փաստորեն Բաքուն փակել է դիվանագիտության էջը եւ բոլոր սանձերը հանձնել Անկարային, դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելով, որ ուրույն եւ ինքնիշխան պետություն չէ, ոչ էլ սեփական ապագան կերտող ազգ:

Բաքուն Անկարային է հանձնել նաեւ, արդեն ամբողջությամբ, իր ռազմական ղեկավարման վահանակը: Վերահաստատելով այն ճշմարտությունը, թե ինքը վաղուց վերածվել է proxy-ի՝ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ձեռքին, որոնք արդեն քանի տարի փոխանորդային (proxy) պատերազմ են մղում տարածաշրջանի տարբեր մասերում, օգտագործելով վարձկանների եւ ահաբեկիչների: Հենց օրերս, Տավուշի ճակատում խայտառակ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ օդուժի գլխավոր հրամանատար Ռամիզ Թահիրովը շունչը նորից առավ Անկարայում, հրահանգավորվելու համար անշուշտ, մի քիչ էլ լաց լինելու:

Մեր գլխավոր հակառակորդը էր եւ մնում է Թուրքիան: Եվ լավ է, որ ՀՀ վարչապետը առանց կողմնակի ակնարկների երեկ արտասանած ուշագրավ իր ճառում վստահեցրեց, որ Հայաստանը «մերժել եւ մերժում է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»:

Ստիպված ենք թուրքին թուրք ասել:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031