Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ՀՀ դեսպան․ Անհրաժեշտ է լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին

Հուլիս 25,2020 03:25

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է Ռուսաստանում բնակվող հայերին։

Դեսպանը իր կոչում անդրադարձել է ադրբեջանցիների հարձակումներին։

«Այս ժամին իմ բոլոր գործընկերների, Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ գտնվում ենք դեսպանությունում։ Իրավիճակը փորձում ենք գնահատել և վերլուծում ենք թեժ գծի վրա ստացված բոլոր տեղեկատվությունը։ Կապի մեջ ենք մեր բոլոր համայնքների ներկայացուցիչների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա իրավիճակը վերահսկելու, հասկանալու, այդ թվում՝ նաև Մոսկվայում իրավիճակը։ Այն, իհարկե՛, ինչ-որ իմաստով պայթունավտանգ է սոցիալական ցանցերում, որտեղ տիրում է այլ իրավիճակ, այլ էմոցիաներ, տարբեր կրքեր են հրահրվում, տարբեր կարծիքներ են քննարկվում, տարբեր մարդիկ անհանգստացված են տեղի իրավիճակով։ Այն, ինչ տեղի է ունենում տարբեր մեր հայազգի գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում, խանութներում, այն, ինչ տեղի ունեցավ այսօր ցերեկը Մոսկվայում, իհարկե՛, վտանգավոր է, իհարկե՛, անհանգստացնում է մեզ։

Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ խնդրել, իրավիճակը վերահսկելի է, իրավիճակը կառավարելի է, մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, բոլոր ուժային ծառայությունների հետ Ռուսաստանի, Մոսկվայի, մարզերի, Ռուսաստանի կառավարության և Մոսկվայի կառավարության հետ, որոնք իրականում 24-ժամյա կապով փորձում են վերահսկելի դարձնել իրավիճակը։ Մեկ անգամ ևս բոլորի անունից համախմբված կոչ եմ անում ձեզ չտրվել որևէ սադրանքների, թախանձագին խնդրում եմ ձեզ։ Այս օրերին, մասնավորապես՝ առաջիկա երկու հանգստյան օրերին, ամենակարևորը, որ անհրաժեշտ է մեզ, անհրաժեշտ է Ռուսաստանում երկու միլիոն հայությանը, լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, որոնց նպատակն է ներկայացնել մեզ՝ որպես հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ։ Ես ձեզ մեկ անգամ ևս թախանձագին խնդրում եմ այս պահին, այս օրերին պահպանել հանգստություն, պահպանել կապը մեզ հետ, պահպանել կապը համայնքային կառույցների հետ»,- ասել է նա։

 

https://www.facebook.com/armembrus/videos/632802587340364/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031