«Առավոտ»-ին են դիմել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արամ Չավուշյանի հարազատները:
Նրանք անհանգստացած են Արամի առողջական վիճակով, քանի որ օրեր շարունակ հացադուլի մեջ է: Արդյոք, կալանավորի հացադուլը գրանցված է, նրան բուժաջակցություն տրվո՞ւմ է՝ դիմեցինք ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանին: Վերջինս տեղեկացրեց. «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Արամ Չավուշյանը հուլիսի 11-ից հայտարարել է հացադուլ, բողոքում է իր քրեական գործից, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի, ինչպես հիմնարկի վարչակազմի կողմից կատարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ հացադուլի դադարեցման կապակցությամբ»: Ի դեպ, Արամը հացադուլի դադարեցման պահանջ էր դրել նաեւ այն, որ իր մոտ գա լրագրող, քրեական գործի հետ կապված բողոքը ներկայացնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.07.2020