Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մատաղը

Հուլիս 25,2020 12:00

Ի՞նչ է մատաղը: Ե՞րբ է կարելի եւ ե՞րբ չի կարելի մատաղ անել: Ի՞նչ տեսքով կարող ենք մատաղ մատուցել: Ո՞ւմ բաժանել մատաղը: Ճի՞շտ է ճակատին արյունով խաչ անել: Ա՞ղն է պետք օրհնել, թե՞ մատաղացուն: Իմ հարցերին պատասխանում է Արցախի թեմի ՔԴԿ պատասխանատու, Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Տ.Մեսրոպ քահանա Խունոյանը:

Մատաղը մեր եկեղեցու հոգեւոր բարեպաշտական սովորություններից է, որը, ըստ Սուրբ Ներսես Շնորհալու՝ մեր եկեղեցում հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Մատաղ բառը երկու կարեւոր նշանակություն ունի՝ մատուցել աղ եւ մատուցել աղքատներին։ Սրանով հաստատվում է այն հանգամանքը, որ մատաղի բուն խորհուրդը աղքատներին ողորմություն անելն է, իսկ աղը, որպես մարդու համար կենսական նշանակություն ունեցող նյութ, օրհնվում է, եւ միայն օրհնված աղը ճաշակելուց հետո մատուցվող կենդանին կհամարվի մատաղացու։ Առաջներում շեշտը դրվում էր միայն կենդանիների վրա (եզ, ցուլ, ոչխար, գառ, աքաղաղ եւ աղավնի), հիմա մատաղ կարող է համարվել նաեւ աղքատներին տրվելիք նյութական եւ ինչու չէ՝ նաեւ մթերքների տարբերակը։

Առաջներում մատաղ մատուցվել  է Տերունի եւ ընդհանրապես եկեղեցական տոներին, ուխտագնացությունների ժամանակ, այժմ նաեւ ծննդյան տոներին, հաջողություն ունենալու պարագայում, նաեւ երբ մարդ ազատվում է փորձանքից։ Բոլոր պարագաներում մատաղը արգելվում է մատուցել պահոց օրերին։

Մատաղի կարեւոր պայմանն աղոթքն է եւ աղքատներին ողորմություն անելն առանց դրանց մասին բարձրաձայնելու եւ փոխադարձ բանի սպասելու։

Իսկ թե ինչ տեսքով կլինի մատաղը, մատուցողն ինքն է որոշում՝ ըստ իր կարողության։ Ճակատին արյուն քսելն ամենամեծ սխալներից մեկն է, որովհետեւ  դա հեթանոսական սովորություն է,  դրանով ջնջվում է Սուրբ Հոգու խորհրդանիշ Սուրբ Մեռոնի դրոշմը։ Օրհնվում է աղը եւ դրանով կերակրվում մատաղացուն, որը ճաշակելուց հետո կենդանին համարվում է օրհնված։ Երբ հոգեւորականներ չեն եղել, նաեւ կենդանին պտտել են եկեղեցու շուրջ, որը նույնպես սխալ է:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsen says:

    Մարդը իրոք դաժան է, մեղքերի թողության և հոգու հանգստության համար կենդանի արարածի գլուխը կտրել սեփական ձեռքերով տարօրինակ ավանդույթ է։
    Ես կարծում էի, որ մեր եկեղեցին չի ընդունում մատաղը, քանի որ Հիսուսը արդեն զոհաբերվել է հանուն մեղքերի թողության, բայց սխալվեցի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031