Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահող երկրների համատեղ ջանքերը քննադատող հայտարարությունները, միակողմանի պահանջների, ձևաչափի փոփոխության առաջ քաշումը նպաստավոր չեն. ԵԱՀԿ Մինսկի խումբ

Հուլիս 24,2020 23:59

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին հաստատված հարաբերական կայունությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հերթական հայտարարությունն են արել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նրանք ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայունությունը, որ գրանցվել է հուլիսի 16-ից ի վեր: Համանախագահները հորդորել են կողմերին, օգտվելով ստեղծված իրավիճակից, պատրաստվել լուրջ սուբստանտիվ բանակցությունների՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար: Նրանք նաև ևս մեկ անգամ ընդգծել են սադրիչ հայտարարություններից և գործողություններից, այդ թվում՝ քաղաքացիների կամ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքներից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Համանախագահները փաստել են, որ վերջին շրջանում համանախագահող երկրների համատեղ ջանքերը քննադատող հայտարարությունները, միակողմանի պահանջների, ձևաչափի փոփոխության առաջ քաշումը նպաստավոր չեն կառուցողական երկխոսության վերսկսման համար:
Համանախագահները վերահաստատել են, որ քաղաքական կամքը լավագույն դրսևորումն է՝ տևական խաղաղության հասնելու համար:
Համանախագահները և Կասպշիկը իրենց երախտագիտությունն են հայտնել միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության առաջնորդներին, որոնք անհապաղ հրադադար հաստատելու կոչեր են արել և աջակցել են իրենց միջնորդական առաքելությանը:

Համանախագահները վերահաստատել են, որ 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ ամրագրված տարրերը և սկզբունքները մնում են ուժի մեջ: Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած ժամանակ: Համանախագահները նաև շեշտել են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031