Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ներկայացնելով հարցերի այն շրջանակը, որ քննարկվել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ տեղեկության՝ ուշադրություն է դարձվել նաև Հայաստանին և Ադրբեջանին սահմանին ստեղծված իրավիճակին: «Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,-նշել է Մեդվեդևը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը զգայուն հարց է Ռուսաստանի համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև