Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սալարեվոյում «Հայկական Տուն» խանութի վրա հարձակում է տեղի ունեցել: Ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել։ «Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները», գրել է նա:
Այնուհետեւ Մարիամ Հովսեփյանը տեղեկացրել է, որ գլխի լուրջ հարվածներ է ստացել խանութի վարձակալը, որը այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է։ «Կոտրել են նաև խանութի տնօրենի օգնականի ձեռքը։ Խանութը լրիվ ջարդ ու փշուր է եղած, ավելի ուշ կտեղադրեմ կադրերը»։