Ամբողջական պայթեցման երկու փորձից հետո «Նոր տեխշին» ընկերության գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ պայթեցման երկրորդ փուլում տեխնիկական խնդիր է առաջացել՝ գործել է պայթուցիչների մի մասը, ինչի հետեւանքով շենքի ընկնում չի եղել: Նա ասաց նաեւ, որ հիմա պիտի թողնեն, որպեսզի շենքը «հանգստանա», իսկ վաղը կուսումնասիրեն պատճառները եւ կրկին կկատարեն պայթեցման աշխատանքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ