Հայաստանի և Ադրբեջանին սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
«Մեր հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ, և որ ոչ պակաս կարևոր է, ինչը մեզ համար շատ զգայուն է, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով հարցեր, որոնք պետք է քննարկվեն խորհրդակցության ժամանակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ