Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ռուսական «Միացյալ մեքենաշինական գործարաններ» (Ուրալմաշ-Իժորա խումբ) բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է «Գազպրոմբանկի» համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը»,- նշել է «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:
Ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Եվգենի Կիսլիցինը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ