ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանի և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»: