Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և արտադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:
Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մանրամասնորեն քննարկելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն