Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի այսօրվա առցանց մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկը բարձրաձայնեց, որ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում մասնագետների կարիք կա, իսկ լաբորատորիաներում՝ սարքերի: Նախարարը փաստեց, որ ֆիզմաթ դպրոցում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների կարիք ունեն, նաեւ՝ անհրաժեշտ սարքավորումների: «Երեւանի ֆիզմաթ դպրոցի հետ համագործակցում ենք: Արդեն ունենք հիմնադրամ, որի գումարները ծառայեցնելու ենք լաբորատորիաները հագեցնելու համար: Իսկապես,
լավ մասնագետի սուր խնդիր ունենք, բայց մրցույթներ լինելու են եւ փորձելու ենք ֆիզմաթ դպրոցին համապատասխան մասնագետների ներառել սեպտեմբերից սկսվող ուսումնական գործընթացում»,-նշեց Լուսինե Ղարախանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ