COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով:
Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:
Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարություն