Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք ամիս կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել. Հովիկ Սուքիասյան

Հուլիս 24,2020 17:51

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, Սեդրակ Առուստամյանը կալանավորված է ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

Վերջերս ի հայտ եկած «ընտրակաշառքի գործով» Սեդրակ Առուստամյանի անունը նույնպես շոշափվում է: Ըստ գործի նյութերի, ենթադրյալ ընտրակաշառքի համար նախատեսված գումարը, Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Պողոսյանը ստացել է Աբրահամ Մանուկյանից եւ Սեդրակ Առուստամյանից: «Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ․ Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9.000 ձայն՝ Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին: 2017թ. ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Իսկ Սեդրակ Առուստամյանի մասնակցությամբ մեկ այլ՝ «ապօրինի շինարարության» գործով դատական նիստն այսօր կրկին չկայացավ: Սեդրակ Առուստամյանը կալանավորված է «Հյուսիս-հարավի» գործով եւ չէր կարող այս գործով դատական նիստին մասնակցել:

Aravot.am-ը Հովիկ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն բողոքարկում Սեդրակ Առուստամյանին կալանքի տակ պահելու եւ որեւէ քննչական գործողություն չկատարելու համար: Պաշտպանն ասաց, որ բողոքարկումներն անարդյունավետ են համարում, քանի որ միեւնույն է, քննչական մարմինն ինքն է որոշում, թե որ գործողությունը՝ երբ անի: «Բայց երբ դա անում են ի հաշիվ մարդուն կալանքի տակ պահելու՝ ճիշտ չէ»,- ասաց պաշտպանը՝ մեր հարցին ի պատասխան հավելելով, որ այս մասով ՄԻԵԴ դիմելու ծրագրեր դեռ չունեն: Իրենց հետագա գործողությունները կախված կլինեն զարգացումներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031