Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ո՛չ լոբբիզմից են հասկանում այդ ասողները, ո՛չ ընդհանրապես հանրային կարծիք ձևավորելուց են հասկանում»

Հուլիս 24,2020 16:33

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները իրենց երկրներում Ադրբեջանի դեսպանատների առաջ ցույցեր են անում։ Հաճախ այդ ցույցերի ընթացքում տեղի են ունենում միջադեպեր, ընդհարումներ ադրբեջանցիների հետ:

Ցույցեր են տեղի ունեցել Կալիֆորնիայում, Մադրիդում, Փարիզում, Ամստերդամում, Հաագայում, Լոնդոնում, Վարշավայում։

Որոշ գործիչներ քննադատում են այս ցույցերը՝ պատճառաբանելով, թե այդ գործողություններով տեղի է ունենում սադրանք և ստվերվում է հայկական լոբբիստների և դիվանագետների արված աշխատանքը։

Այս մասին Aravot.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

«Ինչքան ես գիտեմ միշտ նախահարձակը ադրբեջանցիներն են, մի պատճառ ավելի, չի նշանակում, որ պետք չէ այդ ցույցերը արվեն։ Տեղի իրավապահ մարմինների գործն է մնացածը»,- ասաց նա։

Անդրադառնալով քննադատությանը՝ Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց․ «Ո՛չ լոբբիզմից են հասկանում այդ ասողները, ո՛չ ընդհանրապես հանրային կարծիք ձևավորելուց են հասկանում։ Եվ փաստն այն է, որ շատ տեղերում Հայ դատի հանձնախմբերն են այդ ցույցերը կազմակերպում։ Դրա համար էլ իրենց կարծիքը հարգելի է, բայց իրականության հետ կապ չունի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031