Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակից հետո Սեւանը երկրորդ տեղում է, որի համար պետք է գումար հատկացնել. Գեղարքունիքի մարզպետ

Հուլիս 24,2020 15:46

«Սեւանի կանաչման դեմ աշխատանքներ տարվում են, բայց խոստովանում եմ, որ դրանք բավարար չեն: Գետերի վրա, ափերին գտնվող մաքրվող կայանների ուղղությամբ, թեեւ որոշ աշխատանքներ տարվում են, բայց այդ աշխատանքները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դանդաղ են ընթանում»,-այսօր Սեւանա լճի ափին կազմակերպված ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետի համոզմամբ, Հայաստանում Սեւանը բանակից հետո, երկրորդ տեղում է, որի համար պետք է գումար հատկացնեն: Ասաց, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում:

Ինչ վերաբերում է լիճ թափվող կեղտաջրերը մաքրելուն, ապա, Գնել Սանոսյանի տվյալներով, այս պահին գործում են երեք մաքրման կայան, սակայն երեքն էլ մեխանիկական են, բայց պետք է լինի առնվազն 4 կենսաբանական մաքրում իրականացնող կայան:

Մարզպետն ասաց, որ Սեւանա լճում ձկան պաշարների նվազում ունեցել են մինչեւ 2017 թվականը եւ այդ տարվանից ի վեր՝ մինչ օրս նվազում չունենք, նույնիսկ աճ կա. «2004 թվականից Սեւանա լճից արգելված է ձկան որսը եւ կարող եմ ուրախությամբ նշել, որ առաջին անգամ գիտակցված գնում ենք ձկան որսի կարգավորման: Պետք է որոշակի քանակությամբ որս անել, բայց այն պետք է լինի կարգավորված: Մեր առջեւ երկու նպատակ պետք է դնենք՝ ինչ չափի ձկներ բռնել եւ երբ որսը կատարել»:

Պարոն Սանոսյանը գտնում է, որ բանակին մատակարարվող սննդի մեջ էլ պետք է ներառել սիգ ձուկը, որը օգտակար է եւ կարելի է մատակարարել սառեցված ձկան փոխարեն: Այս տարվա համար թույլատրված է 200 տոննա ձկան որս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031