Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. Կեղծ գիտականության և առաջադիմականության զոհն է դառնում հայ մշակույթը

Հուլիս 24,2020 15:24

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եզակի «գոհարներ» կան «Գրականություն» առարկայի ծրագրի նախագծում, պարզվում է՝ մինչ այս հայ և արտասահմանյան ողջ գրականությունը սովորողներս թշվառ երկչափ կրթություն ենք ստացել, իսկ արդ՝ եռաչափ, ըստ ամենայնի այդ եռաչափությունն է դուրս մղել հայ գրականությունը համաշխարհայնացման անդաստաններից:

Մեջբերում կատարեմ դույն հավակնոտ նախագծից.« Հարկ է նկատել, որ արդի դարաշրջանում երկչափ կրթությունից՝ գիտելիք – կարողություն կամ հմտություն, անցում է կատարվել եռաչափ կրթության՝ հասկացություն – գիտելիք – կարողություն/հմտություն: Այդ է պատճառը, որ գրականության վերջնարդյունքները սահմանվել են որոշակի հասկացությունների և ենթահասկացությունների տիրույթներում»:

Կեղծ գիտականության և առաջադիմականության զոհն է դառնում հայ մշակույթը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031