Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում սահմանափակված համայնք չկա, բայց մինչ օրս կորոնավիրուսից 21 քաղաքացի մահացել է

Հուլիս 24,2020 15:13

Այս պահին չունենք որեւէ համայնք, որը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մուտքի ելքի սահմանափակումներ կունենա: Պատասխանելով հարցին՝ մարզում այս պահին ի՞նչ իրավիճակ է, կա՞ն կորոնավիրուսի նոր բռնկումներ՝ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի ափին ասուլիս էր հրավիրել՝ կատարված աշխատանքները ներկայացնելու:

Նրա խոսքով, սահմանափակումներ եղել են մարզի Վարդենիս, Դդմաշեն, Ձորագյուղ եւ Սեւան համայնքներում, ինչը նպաստել է, որ ամբողջ մարզով մեկ բռնկում չլինի: Ըստ մարզպետի, մինչ օրս մարզում 1600-ից ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք կա, որից 260 քաղաքացին է շարունակում վիրուսակիր լինել, մնացած քաղաքացիներն առողջացած են: Այս մարզում կորոնավիրուսից 21 քաղաքացի է մահացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Գնել Սանոսյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031