Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաղդասարյան. «Ուզում ենք, որ արդեն եղածը չքանդեն»

Հուլիս 24,2020 15:03

Հայկ Բաղդասարյանը, որը գյուղմթերք արտադրողների բողոքի ցույցի մասնակիցների ներկայացուցիչն է, կառավարությունում կայացած հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասաց. «Հիմնական խնդիրներն առաջացան այս տարվա հունվարից: Տոնավաճառը կազմակերպելու թույլտվություն սկսելու բանակցություններ սկսելու նպատակով հանդիպեցինք Արաբկիր վարչական համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հետ: Եղել է նաեւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցը եւ կազմակերպչական բոլոր աշխատանքներում մեզ աջակցել է: Հունվար ամսին այդ եռակողմ բանակցությունների ժամանակ Արամ Դանիելյանը հայտարարեց, որ տարածքի տրամադրում չի լինելու՝ այն տարածքի, որ 2011 թվականից գործել է որպես տոնավաճառ, որից օգտվել են 700-800 գյուղացիական տնտեսություններ, որոնք վեց ամսվա ընթացքում հերթափոխով կազմակերպել են իրենց սեզոնային առեւտուրը: Մեզ առաջարկեցին փակ շուկայի մեկ ուրիշ տարածք՝ պատճառաբանելով տոնավաճառի ներկայիս տարածքում խցանումներ առաջանալը, հարակից խանութների տնտեսվարողների դժգոհությունը: Մենք ընդունում ենք միայն այն, որ կարող է հարակից խանութներում առեւտուրը թույլ լինի: Բայց դրանում մենք մեղավոր չենք: Մենք ուզում ենք մեր սեփական ապրանքը այդ տոնավաճառի միջոցով իրացնել: Այդպես եղել է անցած տարի: Գյուղացին ոչ մի խնդիր չի առաջացրել, ոչ մի անգամ չեն ասել, թե հարց կա, եկեք լուծում տանք:

Կառավարությունում այսօր հանդիպեցինք Հայկ Սիմոնյանի հետ: Մեզ ասացին, որ հարցով զբաղվում են եւ մի քանի օրվա ընթացքում պատասխանը կտան: Մեր ցանկությունն է, որպեսզի աշխատողը, այսքան տարիների ստեղծվածը չքանդենք ու նորը սարքենք: Եկեք դա անենք զուգահեռ: Թող ամեն շրջանում ոչ թե մեկ, այլ մի քանի տոնավաճառ լինի: Եթե լինի ավելի լավը, այն ժամանակ քանդելու մասին մտածենք: Դրանից կօգտվի թե գյուղացին, թե քաղաքացին:

Մեր խնդրին լուծում չեղավ: Բայց մենք կառավարության դեմ ոչինչ չունենք: Մենք այստեղ եկել էինք այն ակնկալիքով, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա: Վաղը շաբաթ է եւ անձամբ ես գնալու եմ այդ շուկան եւ իմ ապրանքը վաճառեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031