Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով», – նշեցին դատախազությունից։
Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Բագրատյանը, Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով։