Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ինչպես հաղորդում է Котёл #6 Տելեգրամի ալիքը՝ հղում անելով հայկական աղբյուրներից ստացված տվյալները, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներ և ծեծի են ենթարկել վարորդներին:
Մասնավորապես, Մարինո շրջանում ադրբեջանցիները հարձակվել են փողոցով քայլող հայերի վրա, նրանցից մեկը դանակահարվել է: Արդյունքում հայերը սկսել են Մոսկվայի փողոցներում հավաքվել խմբերով, այդ թվում՝ մեքենաներով: Նշվում է, որ մետրոյի կայարանների մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները:
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մոսկվայում վաղուց չէին եղել նման ծավալի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև, այդ թվում՝ արցախյան հակամարտության գոտում նախկինում գրանցված լարվածությունների ժամանակ: Նշվում է նաև, որ իրավիճակն ավելի է թեժացրել «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ օրեր շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հրահանգով արգելված էր հայ վաճառողների մուտքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ