Պատմությունը՝ փաստերով
«Սև ստվերագծերը, որոնցով նշված են բռնազավթված տարածքները, աստիճանաբար ջնջվում-մաքրվում են հանրապետության քարտեզից: Այլ խոսքով` ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարում ազատարարի իրենց առաքելությունը»,-1993թ. մարտի 20-ին իր հարցազրույցի սկզբում նկատում է «Արցախ» թերթի լրագրողը:
«Պետք է գիտակցենք, որ մեզ կհարգեն ու մեզ հետ` ինչպես հավասարը հավասարի, հաշվի կնստեն այն ժամանակ, երբ լիովին ազատագրենք մեր տարածքները և հուսալիորեն պաշտպանենք սահմանները»,-լրագրող Վիլեն Բախշիյանի հետ հարցազրույցի ավարտին ընդգծում է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի՞նչ էր կատարվում 1993-ի այդ օրերին, ինչպե՞ս էր գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներգավված ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեությունը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպե՞ս պետք է վճռվեր հիմնահարցը ըստ նրա: Այս և բազմաթիվ այլ ուշագրավ հարցերի պատասխաններ են «Մեր առաջխաղացումն անկասելի է» վերտառությամբ հրապարակման մեջ:
Կարդացեք նաև
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ