Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ․ Բագրատաշենում կսպասենք այնքան, ինչքան պետք կլինի

Հուլիս 24,2020 13:20

Մի խումբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք ազգությամբ հայ են, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ցանկանում են ՌԴ մեկնել, հուլիսի 24-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց էին հավաքվել։

Ցուցարարները նամակ էին գրել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Մի շարք քաղաքացիներ մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առանց գոյատևելու միջոցների։ Մյուս քաղաքացիները իրենց ընտանիքների միակ կերակրողներն են, որոնք մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ քաղաքացիների՝ խնամքի կարիք ունեցող տարեց ծնողները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրված է հայտարարությունում։ Նրանք խնդրում են քննարկել իրենց՝ ՌԴ վերադառնալու հարցը։ Իրենց խնդրանքը մերժելու դեպքում քաղաքացիները պատրաստվում են հուլիսի 30-ին գնալ Բագրատաշեն։

«Բագրատաշենում կսպասենք այնքան, ինչքան պետք կլինի, նույնիսկ ամիս, մենք այնտեղ կգիշերենք։ Այստեղ մարդիկ փողոցում են գիշերում, իրենք գիշերում են դեսպանատան դռների դիմաց, ի՞նչ տարբերություն»,- ասում էին ցուցարարները։

Նրանք ասում էին, որ իրենք պարզապես ցանկանում են մեկնել, ճանապարհածախսը պատրաստ են հոգալ։

Քաղաքացիները բողոքում էին, որ դեսպանատունը չի ընդունում քաղաքացիներին՝ պատճառաբանելով, որ կարանտինի ընթացքում չեն աշխատում։

Դեսպանատնից հրաժարվեցին հանդիպել քաղաքացիներին և վերցնել նրանց նամակը։

Ցուցարարները որոշեցին նամակը գցել դեսպանատան նամակների արկղում։ Եվ լքեցին դեսպանատան տարածքը։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031