Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից, չկորցնեք զգոնությունը». Նիկոլ Փաշինյան

Հուլիս 24,2020 13:12

«Հունիսի 14-ից հետո կորոնավիրուսի ակտիվ դեպքերը՝ դրական ախտորոշմամբ և չբուժված, բացասականի չանցած մարդկանց թիվն առաջին անգամ 10 հազարից ցածր է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սա թեև կարևոր արձանագրում է, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Վարչապետն ասաց, որ ունեն հստակ տվյալներ պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման փուլ, այլ աշնան հնարավոր երկրորդ համաշխարհային ալիքի կանխարգելման հարցում կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս դրական լուրի ֆոնին ակտիվացել են ընդդեմ հակահամաճարակային միջոցառումների՝ ընդդեմ դիմակի կրման PR արշավները ու շարունակեց. «Նկատեցի, որ այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է ընդդեմ հակահամաճարակային միջոցառումների PR արշավը: Տեսնում եմ՝ էլի հակադիմակային արշավներ են սկսվում: Կոչ եմ անում, խնդրում տուրք չտալ այդ անպատասխանատու հայտարարություններին, որովհետև դիմակի կրումը մեր հակահամաճարակային այս գործընթացի մեջ ունի անկյունաքարային նշանակություն»:

Նա նշեց, որ այս դրական դինամիկան նաև դիմակի կրման շնորհիվ է և պարզաբանեց. «Այս դրական դինամիկայի պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակի կրումն է: Ինչքան էլ սա տհաճ է, ինձ համար էլ է տհաճ, որ դիմակ եմ կրում՝ սկսած մեքենայից, վերջացրած մնացած տեղերում՝ խորհրդակցություններում, բայց պետք է նշել, որ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ: Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը նույնպես դեր ունի: Ենթադրում եմ՝ հնարավոր է՝ դեր ունի. հունիսի սկզբներին հետևում էինք, թե այն երկրներում, որտեղ այդ պահին բարձր ջերմաստիճան էր՝ 35-40, այնտեղ ալիքաձև մեծ տեմպերով ծավալվում էր համավարակը: Ուզում եմ միանշանակ ասել, որ այս վիճակագրությունը ոչ թե պետք է թուլացնի, այլ քաջալերի, որ հակահամաճարակային կանոններն ավելի լավ պահենք. հակառակ դեպքում մենք նորից հետ ենք գլորվելու հունիսյան իրավիճակ:

Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ 700-ին մոտ մարդ է մեր երկրում արդեն մահացել կորոնավիրուսից, ինչը որակեց սարսափելի վիճակագրություն: Հետո էլ վստահեցրեց՝ եթե թուլացումների կարիք լինի, նպատակահարմար լինի, առաջինն իրենք կշտապեն դա անել ու հայտարարել: Նաև շեշտեց՝451-ը քիչ թիվ չէ ու ասաց, որ Ավստրալիայում, երբ 500 էր հիվանդացության օրական թիվը, նորից համատարած լոքդաունի անցան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031