Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ ինքս առաջարկել եմ, որպեսզի դիտարկվի վարչապետի պաշտոնի ժամանակային սահմանափակման հնարավորությունը». Արմեն Մազմանյան

Հուլիս 24,2020 12:55

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը» Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի  աշխատանքների հետ կապված առցանց քննարկում էր կազմակերպել: Սահմանադրագետ Արմեն Մազմանյանն ասաց. «Կայուն մեծամասնության չձեւավորումը խորհրդարանում ինքնին անհավանական սցենար է: Եկող Սահմանադրությամբ պետք է հատկապես խթանենք կոմպրոմիսների եւ երկխոսության ձեւավորման հարցը»:

Խոսելով իշխանությունների հակակշիռների եւ փոխզսպման մեխանիզմների մասին՝ Մազմանյան ասաց. «Փորձելու ենք ուժեղացնենք հակակշիռները պառլամենտում, պառլամենտական հանրապետության շրջանակներում որոշակի ուժեղացնելու ենք նախագահի ինստիտուտը: Լուրջ իրավասություններ մենք փորձելու ենք ձեւավորել, որպեսզի հակակշռենք կառավարության մենաշնորհային տրամաբանությունը: Իշխանության հնարավոր զավթումը կանխելու մասին խոսեց պարոն Իոաննիսյանը: Իշխանության զավթումը խաղի ֆորմալ կանոններով կանխելը միգուցե այդքան հեշտ չէ եւ ինքնին խաղի կանոններ ներդնելը չի նշանակում, թե մենք արդյունավետ եղանակներ կարող ենք ստեղծել, ի վերջո մենք գիտենք, որ իշխանությունը մեզ մոտ զավթված է եղել ի հեճուկս Սահմանադրության»:

Մազմանյանը նաեւ նշեց. «Անձամբ ինքս առաջարկել եմ, որպեսզի դիտարկվի վարչապետի պաշտոնի ժամանակային սահմանափակման հնարավորությունը: Սա բավականին աննախադեպ քայլ կլինի: Իմ իմացությամբ որեւէ երկրում սա չկա, այնուամենայնիվ, այս քննարկումը տեղ ունի շատ լուրջ ժողովրդավարություններում, չեմ կարծում, որ սա ռիսկային ինստիտուտ կլինի, եթե սահմանենք, որ որեւէ մեկ անձ չի կարող 10 տարուց ավելի վարչապետի պաշտոնում աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031