Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։
Հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը արտաքին գործերի նախարարին է ներկայացրել առաջիկայում ԿԽՄԿ կողմից իրականացվելիք ծրագրերը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն