Ինչ է փոխվելու նոր սահմանադրության մեջ դատական իշխանության հատվածում: Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը» Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների հետ կապված առցանց քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այս հարցի առնչությամբ ներկայացրեց իրենց մոտեցումները. «Մեր քննարկումները հիմնականում եղել են մեկ կարեւոր կոնցեպտի շուրջ, որի հանգուցալուծումից կախված է ընդհանրապես դատական իշխանության հատվածում հայեցակարգային լուծումների տրամաբանությունը: Խոսքը բարձրագույն դատական մարմինների միավորման մասին է: Հանձնաժողովի 4 անդամներ բերել էին հայեցակարգային փաստաթուղթ, որով առաջարկվում է մեկ բարձրագույն դատական մարմին ստեղծել՝ պայմանականորեն գերագույն դատարան անվանելով դա»:
Այսպիսով, ինչ է առաջարկվում փոխել Սահմանադրությունում դատական իշխանության հետ կապված. ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորում, Վճռաբեկի դատավորների ընտրության կարգի փոփոխություն, այս մասով արդեն ներգրավվել է միջազգային փորձագետ: Նախատեսվում է դատավորների եւ Բարձրագույն խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի նվազեցում, նախատեսվում է վերանայել նաեւ ԱԺ-ի դերը ՍԴ-ի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում, արդարադատության իրականացմանը ժողովրդի անմիջական մասնակցության հարցը:
Դատախազության լիազորությունները նույնպես վերանայվելու են, դատախազության անկախության սահմանադրական երաշխիքներ են լինելու, իսկ քննչական մարմինների՝ գործադիր իշխանությունից անկախության ապահովում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ