Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տխրունի» միությունը կառավարությանը կոչ է անում արդարացի լուծում գտնել բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած շրջանավարտների համար

Հուլիս 24,2020 12:04

Բուհական ընդունելության նոր կարգը բազմաթիվ անհարմարություններ պատճառեց դիմորդներին, որի հետեւանքով շուրջ 700 դիմորդներ հավաքելով բավարար եւ բարձր  միավորներ՝ դուրս մնացին ընդունելությունների մրցույթից։

Թեև դժվար է այս հարցում մեղավորներ գտնել սակայն փաստն այն է, որ ունենք չլուծված խնդիր և շուրջ 700 անձ որոնք ունենալով բավարար գիտելիքներ, սակայն ընդունելությունների կարգին թերի տիրապետելու կամ չտիրապետելու պատճառով չկարողացան ընդունվել բուհ այս տարի։

ՏՈԵՄ-ը բազմիցս նշել է, որ ընդունելության այն համակարգը (կամ համակարգերը), որոնք գործում են Հայաստանում իրենց վաղուց սպառել են և անհրաժեշտ է նոր, արդիական համակարգ։

Նոր համակարգի պահանջն էլ առավել ցայտուն է աշխատաշուկա-կրթություն կապը դիտարկելիս, որտեղ առկա է խզվածք, կազմակերպվածության բացակայություն եւ կրթական համակարգի տված ունակությունները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։

Անհրաժեշտ է ոչ միայն ընդունելությունների կարգի փոփոխություն, այլեւ կրթության ձեւի, ծրագրերի և մեթոդների վերաձևակերպում եւ վերաարժեւորում։

Առաջիկա ընդունելության քննություններից բխող խնդիրները նվազեցնելու, որակյալ եւ կողմնորոշված մասնագետներով պետության կարիքները բավարարելու նպատակով ՏՈԵՄ-ը առաջարկում է կենտրոնական միասնական քննությունները փոխարինել հարցազրույցներով եւ նախորդ ուսման վայրից ստացված գնահատականներով, առաջադիմության գործակիցներով, ինչպես նաեւ հավանական կոռուպցիայից խուսափելու համար ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ, որին կանդրադառնանք ավելի ուշ։

Կոչ ենք անում, որ կառավարությունը շուտափույթ եւ արդարացի լուծում գտնի բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած շրջանավարտների համար։

Ատենապետ Ռ. Ստեփանյան
ՏՈԵՄ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031