Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հայերի կողքին ենք. Լիբանանի պաշտպանության նախկին նախարար

Հուլիս 24,2020 11:54

Լիբանանի երկար տարիների պաշտպանության նախկին նախարար, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ այդ ռազմական գործողությունները նաև ուղեկցվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքներով։ Նման միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Պատահական չէ, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան էր։ Թուրքիայի ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ։

Մենք դարեր շարունակ ճանաչում ենք Հայաստանը և հայերին, գիտենք նրանց քաղաքակրթական դերը Միջին Արևելքի պատմության մեջ, մենք նրանց ճանաչում ենք որպես Լիբանանի նվիրված քաղաքացիներ, որոնք ունեն ազգային և տարածաշրջանային ինքնության ուժեղ զգացողություն: Գիտենք անվտանգության նկատմամբ նրանց զգայուն վերաբերմունքի մասին և ականատես ենք եղել իրենց ազգային օրակարգին սպառնացող բոլոր վտանգների և մարտահրավերների հաղթահարման գործում նրանց միասնականությանը։ Մենք նրանց կողքին ենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031