Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող ենք կանխատեսել շուկայում 5-7 % գնաճ, և այս միտումը, թերևս, երկար կտևի». Վահե Դավթյան. «Ժամանակ»

Հուլիս 24,2020 11:30

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել գազի նոր սակագինը ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և խոշոր սպառողների համար։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես ո՞ր ոլորտներում պետք է շղթայական թանկացումների սպասել։

– Իհարկե, ողջունելի է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկայացված առաջարկն առ այն, որ գազի սակագինը պետք է բարձրանա բնակչության համար, իսկ սոցիալական և ընտանեկան նպաստների իրավունք ունեցող սեգմենտի համար գործող զեղչը պետք է վերանա՝ չընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, բայց, միաժամանակ, այն հանգամանքը, որ նոր սակագնային քաղաքականության պարագայում վերամշակող տնտեսվարողներն ու ջերմոցային տնտեսությունները, մյուս կողմից՝ տասը հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառող տնտեսվարողների համար գազի գինը բարձրացավ ևս հինգ տոկոսով, բնականաբար, հավելյալ ռիսկեր առաջացրեց երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար։ Այստեղ մենք պետք է առանձնացնենք մի քանի շերտ․ առաջինը՝ ջերմաէլեկտրակայաններն են, որոնք ևս սպառում են 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ և որոնք, ինչպես հայտնի է, ապահովում են ՀՀ-ի էլեկտրաէներգիայի գեներացման 42-43%-ը։ Սա նշանակում է, որ երկրում էլեկտրաէներգիայի սակագների վրա գոյանում է հավելյալ բեռ, ինչը հասկանալով՝ վերջերս որոշում կայացվեց այդ բեռը կոմպենսացնել ատոմակայանի համար սակագները վերանայելու միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ լավ հասկանում էր, որ սա ժամանակավոր կամ միջանկյալ որոշում է և ակնհայտ է, որ 2021 թվականի ձմռանը մեր տնտեսական օրակարգ է մտնելու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրը, և օր առաջ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սա թույլ չտալու համար, որովհետև դրա բացասական հետևանքները պատկերացնում ենք բոլորս։ Երկրորդ շերտը, իհարկե, գյուղատնտեսական և վերամշակող ոլորտն է։ Այս մասով կարող ենք կանխատեսել շուկայում 5-7 % գնաճ, և այս միտումը, թերևս, երկար կտևի։ Կարծում եմ՝ եկող տարի մենք կունենանք այդ աճի շարունակական բարձրացում։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031