Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, 10 ամսվա նախաքննությունից հետո պարզ չէ, թե ովքեր են «մի խումբ անձինք», որոնք միացել են Հարությունին ու ծեծի ենթարկել փոխգնդապետին. «Հրապարակ»

Հուլիս 24,2020 11:07

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ, նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:

«Մինչեւ հիմա որ չի պարզվել, հույս չունենք, որ հետագայում կպարզվի, բայց թող քննեն, կհասկանանք, թե ինչ են ուզում»,- մեկնաբանում է տուժողի իրավահաջորդի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Ըստ նրա, անձանց շրջանակը փաստացի պարզված է, բայց նախաքննությունը որեւէ տվյալ չի բերել, որ նրանք ինչ-որ գործողություն են կատարել: Ովքե՞ր են նրանք, ո՞ւմ անուններն են նշվել նախաքննության նյութերում: Այս հարցին փաստաբանը պատասխանում է, որ անուններ չի հիշում: Իսկ ի՞նչ է գրված դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, ի՞նչ առարկաներով են հարվածներ հասցրել, ո՞րն է «չպարզված առարկան», որով խփել են զինվորականներին: «Գրված է՝ բութ, կոշտ առարկայով: Կարծում եմ՝ ոտքերով ու ձեռքերով են հարվածել»,- ասում է Ամիրխանյանը:

Փաստորեն, 10 ամսվա նախաքննությունից հետո պարզ չէ, թե ովքեր են «մի խումբ անձինք», որոնք միացել են Հարությունին ու ծեծի ենթարկել փոխգնդապետին: Գուցե պատահական անցորդնե՞ր են եղել: Տեսան՝ փողոցում կռիվ է, որոշեցին միանա՞լ: «Աբսուրդ է, բայց էդպես է ստացվում»,- ասում է փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: Գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն նախաքննությունը համարում է, որ նրա մեղքը չի ապացուցվել, ինչի հետ տուժող կողմը համաձայն չէ:

Երբ դեպքը տեղի ունեցավ, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետն էր: Մեկ շաբաթ անց հրաժարական տվեց եւ այսօր ուրիշ պաշտոն ունի՝ ՔՊ աշխատակազմի ղեկավարն է: Այս նշանակումը, որը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, երբ գործը դեռ դատարան չէր հասել, բացասաբար ընկալվեց հանրության եւ տուժողի մերձավորների կողմից, ամրապնդեց համոզմունքը, որ իշխող քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Առավել հիշվող էր այս նշանակման վերաբերյալ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի մեկնաբանությունը․ «Նիկոլ Փաշինյանն ունեցավ սեփական օգտագործման Լիսկան»,- գրել էր նա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031