Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ գործարաններում աշխատողներին արդեն կրճատել են, մի մասն ուզում է կրճատել սեպտեմբերից, մի քանիսն էլ ընդհանրապես ուզում են փակվել. Գագիկ Մակարյան. «Փաստ»

Հուլիս 24,2020 10:45

Տնտեսական անկման՝ այս փուլում առկա շեմը վերլուծելուց առաջ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը երկու կարևոր բաղադրիչ է առանձնացնում: Մեկը համաճարակի հետևանքով խնդիրների առաջ կանգնած տնտեսությունն է, երկրորդը` Ռուսաստանի տնտեսության բաղադրիչը:

«Վերջերս զրուցում էի հրուշակեղենի գործարանների ներկայացուցիչների հետ: Հրուշակեղենի խոշոր գործարաններում 400-600 մարդ է աշխատում:

Հաշվի առնելով, որ այս փուլում ևս ռեստորանները քիչ են աշխատում, նաև ընդհանուր գնողունակության անկում կա, նաև հարսանիքներ, խնջույքներ չեն իրականացվում, գործարանները չունեն հրուշակեղենի այնպիսի սպառում, ինչն ունեին նախկինում:

Եվ հիմա իրենք գրեթե կրախի առաջ են կանգնած: Որոշ գործարաններում աշխատողներին արդեն կրճատել են, մի մասն ուզում է կրճատել սեպտեմբերից, մի քանիսն էլ ընդհանրապես ուզում են փակվել: Այս խնդիրը մի քանի հազար մարդկանց գործազրկության կհանգեցնի, բայց այստեղ երկրորդ հանգամանքը կա. գործարաններից յուրաքանչյուրը հարյուրավոր ՓՄՁ-ներ է պահում, այսինքն, այդ ՓՄՁ-ներից ծառայություններ, ապրանքներ է գնում և այլն:

Սա նշանակում է, որ այդ փոքր ու միջին ձեռնարկություններն էլ կսկսեն բավականին թուլանալ, քանի որ մինչ այս կարողանում էին գործել, որովհետև իրենց գործընկեր խոշոր գործարանը կարողանում էր կայուն վիճակ ապահովել:

Եվ հիմա այդ գործարաններում, որոնք գրեթե տասի են հասնում, իրավիճակը կատաստրոֆիկ է: Մյուս կողմից՝ չեն կարողանում նաև աջակցության ծրագրերից օգտվել, մինչդեռ կարևոր թիրախ են, որին կառավարությունը պետք է ուշադրության տակ պահի:

Օրինակ՝ սոցապնախարարությունը կարող է հրճվել, ենթադրենք, վաղը մի քանի հոգու աշխատանքի տեղավորելու համար, բայց չէ՞ որ իրենց շուրջը գործարաններ են փակվում:

Թեպետ փակվում են, բայց ո՛չ սոցապից, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունից որևէ արձագանք չկա, մինչդեռ առանձին ուշադրության է արժանի նաև մարզային հատվածը. մարզի մեկ գործարանի տապալվելը ևս կարող է կրախ դառնալ»,-ասաց զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031