Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ղալաթ է անում նա, ով սուտ է տարածում, թե «Անտարեսը» նոր ունի պետական պատվեր». «Հրապարակ»

Հուլիս 24,2020 10:36

Հունիսի 22-ին կառավարությունում գործարարներ-վարչապետ հանդիպումից գործարարներն այնքան էլ գոհ չեն դուրս եկել։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով հանդիպումից իր նկարն էր տեղադրել ֆեյսբուքյան էջում ու ընդամենը մեկ բառ գրել․ «Դժգոհս»։ Մարտիրոսյանի դեմքը, ինչ խոսք, գոհունակություն չէր արտահայտում։

– Եթե ավելի առարկայական դարձնենք խոսակցությունը, օրինակ՝ ի՞նչ հարցեր կային, որ Դուք ուզում էիք բարձրաձայնել, բայց չստացվեց։

– Ես բարձրաձայնել եմ, իմ ամենակարեւոր մտահոգությունը, որը վարչապետի հետ կիսվեցի, այն է, որ մենք նկատում ենք տարբեր իշխանական օղակներում, հիմնականում՝ Ազգային ժողովում, զրույցներ, ռեպլիկներ, ելույթներ, որ ասում են՝ «էս բանը պիտի պետականացնենք», «ի՞նչ լավ է, որ հավատարմագրման կառավարումը, օրինակ՝ «Հայփոստի», վերադարձավ պետությանը», կամ՝ «եկեք նավթամթերք ներմուծող նոր պետական ընկերություն բացենք», «Տարոսը՝ «Յուքոմին»» եւ այլն։

Մենք, որ խոսում ենք ներդրումներից, ավելի շուտ՝ դրանց բացակայությունից, մենք պետք է հասկանանք, որ քցող պետության մեջ ներդրումներ չեն անում։ Իսկ Սերժի ու Ռոբի ժամանակ մեր պետությունը եղել է էդպիսին։ Ի՞նչ նկատի ունեմ, ուրեմն Հայաստանն ունի երկու սարսափելի դեպք, երբ որ դատարանները սեփականություն են խլել․․․ մեկ դեպք, երբ դատարանները չեն միջամտել։ Առաջինը «Բջնիի» խլումն էր, երկրորդը արտասահմանյան ներդրողի գումարների կորուստն էր, որը Գագիկ Ծառուկյանի անվան հետ է կապվում, եւ երրորդը՝ Ամուլսարը։

Անկախ նրանից, թե ինչ երկրի գործարարներ են էդ ներդրումներն անում, դրանք ՀՀ իրավաբանական անձինք են, եւ ոնց որ յուրաքանչյուր քաղաքացու համար է պետությունը պայքարում, «վիզ դնում», իրավաբանական անձը նույնպես անձ է եւ պետության հոգածության ներքո պետք է գտնվի, եւ պետությունը, ի դեմս առնվազն իր դատական համակարգի, պետք է պաշտպանի ոչ օրինախախտ ներդրողին։

Ու որպես սրա շարունակություն՝ այսօր Հայաստանում բացվել է պետական հրատարակչություն։ Կրթության նախարարությունը դե ֆակտո զբաղված է պետական հրատարակչության գործով։ Ու սա ինձ մտահոգում է, քանի որ, երբ որ պետությունը մասնավոր ընկերությունների հետ մրցակցության մեջ է, էստեղ կա անազնիվ մրցակցության տարր, քանի որ պետությունը հա՛մ դատավոր է, հա՛մ ֆուտբոլիստ, ու նա չի կարող անաչառ լինել։

Սա շատ նման է նրան, որ էսօր ֆինանսների նախարարությունը բացի աուդիտորական պետական ընկերություն, ոնց որ հարկայինը բացի հաշվապահական ընկերություն, կամ ոնց որ էկոնոմիկայի նախարարությունը բացի սուպերմարկետների ցանց եւ վիժեցնի մյուս ցանցերի աշխատանքը։

– Բայց Դուք դժգոհելու ի՞նչ ունեք, քանզի շատ են ասում, որ այս իշխանության օրոք «Անտարեսը» սկսել է մեծ չափով պետպատվերներ ստանալ։

– Ուրեմն «Անտարեսը» բարձր կլասի ընկերություն է, եւ 1998 թ․-ից «Անտարեսը» սպասարկել է նախագահի աշխատակազմը՝ այդ աթոռը բոլոր զբաղեցրածների օրոք։ Եվ ղալաթ է անում նա, ով սուտ է տարածում, թե «Անտարեսը» նոր ունի պետական պատվեր։ «Անտարեսը» միշտ ունեցել է պետական պատվերներ, միշտ կռիվ է տվել էդ պետական պատվերների համար, միշտ հարյուրապատիկ ջանք է գործադրել, որ հաղթի մրցույթները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031