Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի նախաձեռնություններ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարն ամրապնդելու համար

Հուլիս 24,2020 10:24

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի տարբեր նախաձեռնություններ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարն ամրապնդելու և բանակցային գործընթացն ակտիվացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 23-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: Զախարովան նաև նշել է, որ Երևանը, Բաքուն և Մոսկվան համագործակցում են դիվանագիտական ալիքներով, ռազմական գերատեսչությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու համար:

«Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031