ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 186 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով նախատեսվում է շարունակել Արցախում ականազերծման HALO Trust ծրագիրը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
Նշենք, որ բանաձևը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերին:
«Այսօրվա քվեարկությունը ուժեղ հակահարված է Ադրբեջանի կառավարությանը, Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցնելու Պետդեպարտամենտի ջանքերին, չնայած ծրագրի միջոցով տասնյակ հազար ականներ են հեռացվել և անթիվ կյանքեր են փրկվել»,-ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 միլիոն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակութային փոխանակման ծրագրի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ