Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ճանաչված բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործող նախագահ Արթուր Գեւորգյանը, որը շաբաթներ առաջ հայտարարել էր պաշտոնից հեռանալու իր որոշման մասին: Նա նշեց, որ նախկին մարզիկն առայժմ միակն է, որ թեկնածություն է առաջադրել:
«Այս պահի դրությամբ ունենք դեռ 1 թեկնածու առաջադրված, ինքաառաջադրմամբ հանդես է եկել հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Ոչ միայն Հայաստանում, ամբողջ մարզական աշխարհում Իսրայել Հակոբկոխյանի անունը հայտնի է բոլոր մասնագետներին, շատ հայտնի, շատ ճանաչված մարզիկ է, որն ունեցել է իր ուրույն, ունիկալ ձեռագիրը, որով դրոշմվել է սպորտի պարտության մեջ հենց իր յուրահատուկ ձեռագրով: Կառավարչական ունակությունների մասին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Քրիստինա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում