Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետը՝ Ադրբեջանի սահմանից 180 կմ հեռավորության վրա միջուկային հրետանային համակարգեր տեղակայելու լուրի մասին

Հուլիս 23,2020 23:15

Հայկական ԶԼՄ-ները, հղում տալով «Российская газета» պարբերականին, տեղեկություն են տարածել,որ ՌԴ ՊՆ նախարարությունը Ինգուշիայում՝ Ադրբեջանի սահմանից 180 կմ հեռավորության վրա,  տեղակայել է միջուկային հրետանային համակարգեր։

Այս տեղեկությունը ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի համար այնքան էլ վստահելի չէ. «Ես չեմ լսել այս տեղեկության մասին, որոշակի տեղերում կարդացել եմ, բայց չգիտեմ՝ վստահելիության աստիճանը, պաշտոնական աղբյուրից չէ»:

Մեր զրուցակիցը հայ-ադրբեջանական  սահմանի լարվածության ֆոնին, վերջին շրջանում Ռուսաստանի կողմից մի քանի ուղերձներ է նկատել ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, «Երբ  Ադրբեջանի ՊՆ նախարարն ու այլ գործիչներ գնացին Թուրքիա, Թուրքիան սկսեց հայտարարություններով ակտիվ միջամտել Տավուշի սահմանին,  ռուսական կողմը սկսեց ուղղակիորեն կամ անուղղակիորեն խառնվել  այս գործընթացներին՝ որոշակի ուղերձներ հղելով, որ Թուրքիայի ներգրավման դեպքում ռուսական կողմը եւս անգործ չի մնա: Քանի դեռ հակամարտությունը սահմանափակվում էր ՀՀ -Ադրբեջանի միջեւ լոկալ ռազմական գործողություններով, ՌԴ դիրքորոշումը համեմատաբար ավելի չեզոք էր, բայց Թուրքիայի ակտիվացման հետ ակտիվացավ նաեւ ռուսական գործոնը, որովհետեւ ՌԴ-ն չի կարող թույլ տալ  տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացում, դա  հակասում է իրենց շահերին»:

Փորձագետի համոզմամբ ՀՀ եւ ՌԴ  զորքերի միջեւ զորավարժությունները նույնպես հստակ ուղերձ էին Ադրբեջանին՝ մի խառնեք այս հարաբերություններում Թուրքիային, եւ ուղերձ էր նաեւ Թուրքիային, որ չխառնվի այս իրավիճակին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031