Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում

Հուլիս 23,2020 23:03

Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը հանդիպել է «Կիևսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ:

«Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Ընդգծվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական և հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը՝ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների բարելավման խթանմանն ուղղված պայմանների ստեղծման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031