Ամերիկացի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը դեռ այս տարվա ապրիլի վերջին էր հայտարարել, թե մտադիր է ռինգ վերադառնալ, ինչին դրական էր արձագանքել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ամերիկացի մեկ այլ բռնցքամարտիկ՝ Ռոյ Ջոնս կրտսերը: Եվ ահա, TMZ-ն տեղեկացնում է, որ նրանց միջեւ ութ ռաունդից բաղկացած ցուցադրական մենամարտը կայանալու է Կալիֆոռնիայում, սեպտեմբերի 12-ին:
54-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին: Նա տարել է 50 հաղթանակ, որոնցից 44-ը՝ նոկաուտով: Ռոյ Ջանս կրտսերը ձեռնոցները պատից կախել է 2018-ին: Հիմա նա 50 տարեկան է: Ռոյը կարիերայի ընթացքում տոնել է 66 հաղթանակ, 47-ը՝ ժամանակից շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ