Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց…
Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել և անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. կան պարկեշտ գիտնականներ, որոնք իրենց տեղին դիտարկումներով օգնում և սատարում են մեզ և առաջարկություններ են անում` օգնելով մեզ լրացնելու և շտկելու ընդամենը սևագիր այս տարբերակը:
- Մեր հանձնախումբը չի ընդունում վատ նվերներ, հետևաբար բոլոր անվայել արտահայտությունները թողնում է հասցեատերերին:
- Սա այն պահն է, որ ուսուցչությունը պիտի բռունցքի և ասի իր խոսքը: Տարիներ շարունակ այս այրերը, փոխանակ գիտությամբ զբաղվելու և հայ բանասիրական միտքը ճոխացնելու, զբաղված են դպրոցի և մանկավարժության գործերին միջամտելով:
- Նրանց թեթև ձեռքով կազմվել են գրականության ծրագրեր, որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերը այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով և թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար /ուսուցչի ուղղորդումով/ ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել և սովորել սիրել գիրքը և ընթերցանությունը:
- Այս այրերի թեթև ձեռքով պարտադրվեցին դպրոցին և աշակերտին շտեմարաններ, որոնք իրենք ևս առանց օգնության չեն կարողանա լուծել և պատասխաններ տալ:
- Այս այրերը այդպես վարվեցին, որ մեզ վրա վաճառեն իրենց գրքերը, որոնք բանասերի կարդալու և ուսումնասիրելու համար են:
- Այս այրերը այդպես վարվեցին, որ իրենց տներում, բազմոցի վրա փռված, մեր իսկ աշակերտներին պատրաստեն ավարտական և միասնական քննություններ հանձնելուն՝ ձեռքի հետ էլ հայոց լեզվի և գրականության ուսուցչին անգրագետ և այլ պիտակներ կպցնելով: Եվ կարճ հիշողություն ունենալու պատճառով մոռացան, որ դպրոց մտնող ուսուցչին հենց իրենք են ուսուցանել և կրթել:
Սիրելի՛ ուսուցիչներ, մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից: Այս անգամ մենք պիտի միասին թույլ չտանք աշակերտ չտեսնող, 21-րդ դարի կրթության պահանջները չհասկացող մարդկանց մեր վզին փաթաթելու իրենց գրքերը, շտեմարանները…
Կարդացեք նաև
Իսկ հանձնախումբը լարված աշխատում է՝ քննարկելով ՈՒՍՈՒՑՉԻ հետ, հաշվի առնելով ՆՐԱ կարծիքները և առաջարկները:
Սիրելի՛ ուսուցիչներ, լինե՛նք միասին և միակամ, օգնենք իրար՝ հանրակրթությունը /չմոռանանք՝ արմատը հանուր-ն է / ավելորդ ակադեմիզմից և գիտնական այրերի անիմաստ հոխորտանքից փրկելու համար:
Ցավալի է, որ «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» փորձագիտական խմբի ղեկավարը չի էլ ըմբռնել մտավորականների խորքային անհանգստությունը հայագիտական առարկաների ծրագրերում իրականացվող անդեմության տանող փոփոխությունների վերաբերյալ: Թեկուզ միայն այն բացատրությունը, որ «Հայ գրականություն» առարկան կարելի է դարձնել «Գրականություն» առարկա, քանի որ վերջինիս մեջ իբր տեղավորվում է նաև «Հայ գրականություն»-ը և այն հանգամանքը, որ հայ գրականության ծրագրից հանվում են հայ որոշ մեծանուն գրողների ստեղծագործությունները, հասկանալի է դառնում հանձնախմբն իր աշխատանքը տանում է դպրոցը ազգայինից դեպի ապազգային տանող ուղղվածությամբ:
Այդքանից հետո էլ հանձնախմբի ղեկավարը դեռ ուզում է, որ ուսուցչությունը բռունցքվի և ասի իր խոսքը: Ի՞նչ խոսք է նա ուզում լսել ուսուցչությունից, հանձնախմբին աջակցո՞ղ խոսք, որ հայագիտությունը կարևորողները իր բառերով ասած՝ 21-րդ դարի կրթության պահանջները չգիտակցո՞ղ մարդիկ են:
Կորոնավիրուսի դեմ պայքարի այս խառը օրերին ԿԳՄՍ նախարարը երևի ամենահարմար պահը գտավ, ծրագրային այս փոփոխությունների ևս մեկ փորձով՝ հայ երեխային իր ազգային արմատներից հնարավորինս կտրելու համար: Հիշենք հռետորական հայտնի հարցը՝ իսկ ու՞մ է սա ձեռնտու:
Ցավալի է, որ «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» փորձագիտական խմբի ղեկավարը չի էլ կարողանում ըմբռնել մտավորականների խորքային անհանգստությունը հայագիտական առարկաների ծրագրերում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ, որոնք հետզհետե կրտսեր սերնդին կկտրեն իրենց իրենց ազգային արմատներից: Թեկուզ միայն այն բացատրությունը, որ «Հայ գրականություն» առարկան կարելի է դարձնել «Գրականություն» առարկա, քանի որ վերջինիս մեջ իբր տեղավորվում է նաև «Հայ գրականություն»-ը և այն հանգամանքը, որ հայ գրականության ծրագրից հանվում են հայ որոշ մեծանուն գրողների ստեղծագործությունները, հասկանալի է դառնում հանձնախմբն իր աշխատանքը տանում է դպրոցը ազգայինից դեպի ապազգային տանող ուղղվածությամբ:
Այդքանից հետո էլ հանձնախմբի ղեկավարը դեռ ուզում է, որ ուսուցչությունը բռունցքվի և ասի իր խոսքը: Ի՞նչ խոսք է նա ուզում լսել ուսուցչությունից, հանձնախմբին աջակցո՞ղ խոսք, որ հայագիտությունը կարևորողները իր բառերով ասած՝ 21-րդ դարի կրթության պահանջները չգիտակցո՞ղ մարդիկ են:
Կորոնավիրուսի դեմ պայքարի այս խառը օրերին ԿԳՄՍ նախարարը երևի ամենահարմար պահը գտավ, ծրագրային այս փոփոխությունների ևս մեկ փորձով՝ հայ երեխային իր ազգային արմատներից հնարավորինս կտրելու համար: Հիշենք հռետորական հայտնի հարցը՝ իսկ ու՞մ է սա ձեռնտու: