Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. «Крокус»-ից հանվել են հայկական ապրանքները

Հուլիս 23,2020 22:00

Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Իսկ Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն այս առթիվ ֆեյսբուքում գրում է.

«Միջազգային խնդիրները Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև նոր թափ են առնում։«Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակիցն է, խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։

Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից , և բոլոր հայկական արտադրության պահածոները, ջրերը, ալկոհոլային խմիչքները նույնպես հանել խանութներից, դրանք փոխարինելով ադրբեջանական ապրանքներով, այդ ԱԿ-ի սեփականատերը նույնպես ադրբեջանցի հրեա է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031