Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանից Հայաստան սերբական զենքի փոխադրումների շուրջ. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 23,2020 21:21

Վրաստանի արտգործնախարարությունն «ապատեղեկատվություն» է անվանում ադրբեջանական այն լուրերը, որոնց համաձայն Վրաստանի տարածքն օգտագործվել է դեպի Հայաստան զենքի առաքումների համար: Ըստ Թբիլիսիի, դրանց նպատակը «երկու գործընկերների միջեւ արհեստական եղանակով խնդիրներ առաջ բերելն է»:

Ըստ նախարարության հայտարարության, ադրբեջանական հրապարակումներն ունեն անճշտություններ, դրանցում առկա փաստերը չեն ներկայացվում օբյեկտիվ եղանակով, «ապակողմնորոշում են հասարակությանը եւ ունեն վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա ստվեր նետելու նպատակ»:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի լրատվական գործակալությունները, ակնարկելով «ռազմական աղբյուրների մասին, հրապարակել էին լուրեր, ըստ որոնց, մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հուլիսի 12-ը սկսված բախումները, «Գրադ» տիպի հրթիռների գործարկիչներով եւ ականանետների զինամթերքով բեռնված «ԿամԱզ» մակնիշի բեռնատարներ են փոխադրվել Սերբիայից դեպի Հայաստան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ի պատասխան, ադրբեջանական ինտերնետային Haqqin.az լրատվական ծառայությունը հրապարակել է հուլիսի 21-ին նկարահանված «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենաների լուսանկարներ, որոնք, ըստ նույն լրատվամիջոցի, ապացուցում են, որ ցամաքային ուղով ռուսական զենք է առաքվել Հայաստան:

Ադրբեջանական այս գործակալության տվյալներով, սերբական ականանետային զինամթերքը Սերբիայից Վրաստան է հասել օդային ուղով: Այն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, իրականացվել է «զենքի վաճառքի քրեական տարր համարվող Սլոբոդան Տեսիչի միջոցով, որը ներկա պահին գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո»:

Եվրոպայի համալսարանից Գեորգի Մչեդնիշվիլին կասկածում է, որ Վրաստանը թույլ կտար իր տարածքով զինամթերքի փոխադրում դեպի Հայաստան: Նրա խոսքերով, այդ մասին կա «հստակ պայմանավորվածություն»:

«Այլ հարց է», նշում է վերլուծաբանը, որ ավելի վաղ «Վրաստանի տարածքով անցել է ռուսական ռազմական տեխնիկա` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի համար զինամթերք տեղափոխելու նպատակով»:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վրացի վերլուծաբանն ասում է, որ եթե Հայաստանն իրոք Սերբիայից ստացել է զենքի մատակարարումներ Վրաստանի տարածքով, ապա այն կարելի է համարել Թբիլիսիի ակնհայտ բացթողում: «Սակայն դրա համար հարկավոր են շատ մեծ փաստարկներ: Իսկ նման փաստարկներ դեռեւս չկան», ասել է վերլուծաբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031