Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք ընդամենը նախագիծ՝ դեռ չհաստատված, անպարտադիր օրինակներ՝ կրկին չհաստատված, և մի բաժակ ջրում փոթորիկ. Արմեն Հայաստանցի

Հուլիս 23,2020 21:40

Արմեն Հայաստանցին (Օհանյան) ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի բոլոր և չատելի ոմանք, Թումանյանը «Մի կաթիլ մեղրով» բանաձևել է էս տխուր զավեշտը, գործս հեշտացրել, ուրեմն միայն կպարզաբանեմ․ «Գրականություն» առարկայի չափորոշիչների նախագծում բերված են թեմատիկ դասաժամերի հետ առնչվող տեքստերի օրինակելի նմուշներ (ասենք, 12-րդ դասարանում «միջտեքստայնություն» թեմայի առնչությամբ բերվող օրինակներից մեկն էլ իմ «Կիկոսի վերադարձն» է, որով ցույց է տրվում, թե ժամանակակից գրողն ինչպես է Թումանյանի հայտնի հեքիաթը վերախաղարկել)։

Ունենք ընդամենը նախագիծ՝ դեռ չհաստատված, անպարտադիր օրինակներ՝ կրկին չհաստատված, և մի բաժակ ջրում փոթորիկ։ Փոփոխություններից հետո ծրագիրը կհաստատվի, այնուհետև գրականության դասագիրք կազմողներն իրենք ազատորեն կընտրեն կոնկրետ թեմատիկ տեքստերը (նաև ընդգրկուն, անհամեմատ ավելի մեծ ցուցակից), ավելին՝ աշակերտներն ու ուսուցիչները նույնպես կունենան ընտրելու իրավունք՝ տվյալ թեման անցնելիս որ հեղինակի, որ գործն ընթերցեն (թե՛ առաջարկվող ցուցակից, թե՛ իրենց հայեցողությամբ)։

Ինչ խոսք, շատ ուրախ եմ, որ թեկուզ ուշացած, բայց գրական համայնքն էլ միացավ բանավեճին, նաև անչափ զգացված եմ, որ ընկերների և գիրս արժևորողների էսքան հավատարիմ ու բանիմաց «բանակ» ունեմ, շատ շնորհակալ եմ, շատ, շատ, շատ, բայց հավատացեք՝ էս «կռիվը» գցողը «Մի կաթիլ մեղրը» կարդացել ու թարս է հասկացել։ Էսքանը։ Առողջ կացեք, բարի մնացեք»:

Լուսանկարը՝ Արմեն Հայաստանցու ֆեյսբուքյան էջից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031