«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Համոզված եմ խնդիրը հայ գրականության դասավանդման նախկին մեթոդի բազմավաստակ թերացումները հաղթահարելու հավակնությունը ցուցադրական, մակերեսային, հայտարարագրային ձևերով փոխարինելու մեջ է. այլապես մեկ կիսամյակ ԷՊՈՍԸ դասավանդելու հրաշքը չէր համադրվի միջնադարի գրականության չքվելու հետ, Կաֆկայի «Կերպարանափոխությունը»` անկենսագիր (երբ մարդկանց կենսագրությունն ու ժամանակը չի պատմվում, այդպես հասկացա) գրողների ժանրային գործերի հետ: Ժամանակակից որևէ հայ գրող, համոզված եմ, դեմ կլինի, որպեսզի իրեն «դասավանդեն» նրանց փոխարեն, ումից որ ինքը սկիզբ է առել: Մանավանդ որ 5 (ՀԻՆԳ) երկար ու ձիգ տարի ժամանակ կա: Հերիք է ԷՊԱՏԱԺՈՎ զբաղվեք»: