2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 153,9 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 056,1 մլն խ.մ դիմաց:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 079,1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 002,2 մլն խ.մ դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 79,7%-ով ավելացել են Էներգետիկայի և 33,1%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 183 և 110,3 մլն խ.մ: 9,2%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները ՝ կազմելով 420,8 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում 20,8%-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների և 6,3% —ով տարբեր սպառողների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 217 և 148,1 մլն խ.մ:
Կարդացեք նաև
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ