Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամաարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում

Հուլիս 23,2020 17:49

Ղրիմի շուրջ ռուս-ուկրաինական հակամարտությունը 2014 թվականին իր շուրջն էր սևեռել միջազգային հանրության ուշադրությունը: Պատճառը ռուսական ուժերի կողմից Ղրիմի գրավումը, և Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն էր, որը չէր ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և համարվել էր հակաօրինական:

Ինքնորոշման տեսանկյունից դիտարկելով, պետք է նկատի ունենալ, որ դեռևս խորհրդային տարիներին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ՝ Ղրիմի շրջանը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից տեղափոխվել էր Ուկրաինական ԽՍՀ: Այդ գործընթացը ընդունվել էր որպես կոմունիստական քարոզչություն և խորհրդանշական եղբայրական ժեստ, նշելով Ուկրաինայի՝ Ռուսաստանի կայսրությանը միանալու 300-ամյակը:

Սակայն, երկու խորհրդարաններում չէր նախաձեռնվել խորհրդարանական որևէ պատշաճ նիստ, տեղի չէին ունեցել քննարկումներ, քվեարկություններ, չէին ընդունվել և ստորագրվել համաձայնագրեր: Ավելին, Ղրիմի բնակչությունը այդ ժամանակ զրկվել էր իր կարգավիճակի հիմնական փոփոխությանը համաձայնություն տալու կամ մերժելու իրավունքից: Այսպիսով, Ղրիմի հանձնումը Ուկրաինային անօրինական էր, և անգամ՝ հակասահմանադրական և ակնհայտորեն ոչ լեգիտիմ:

Դեռևս, 1921-ի հոկտեմբերին՝ Ղրիմի ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հռչակվեց Ռուսաստանի ՍՍՀՄ միավոր, և մեկ տարի անց մտավ Խորհրդային Միության կազմի մեջ և մնաց ԽՍՀՄ կազմում մինչև փլուզումը՝ 1991-ի դեկտեմբեր:

Իսկ 1954-ի փետրվարին, բռնապետ Ստալինի մահից մեկ տարի անց, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ՝ Ղրիմի շրջանը անջատվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից և հանձնվեց Ուկրաինական ԽՍՀ-ին, խախտելով բոլոր իրավական նորմերը: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կողմից այդ նշանակալի գործընթացը, որը Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության քաղբյուրոյի կողմից իրականացված որոշում էր, խիստ կասկածելի իրավական մտահոգությունների տեղիք տվեց:

Բռնակցման հրամանագիրն ակնհայտորեն խախտում էր Խորհրդային Միության այն ժամանակ գործող «Ստալինի» սահմանադրության 14-րդ և 18-րդ հոդվածները, համաձայն, որոնց սահմանային փոփոխություններ կատարելու համար պետք էին այդ հանրապետությունների պաշտոնական համաձայնագրերը, որոնք չկային:

Իրավական խախտում էր նաև, որ Գերագույն խորհրդի նախագահությունը 1954 թվականի փետրվարի 19-ին հավաքվել և նիստ էր հրավիրել Ղրիմի հարցով, երբ ներկա էին 27 անդամներից ընդամենը 13-ը. այսինքն` քվորում չկար, բայց որոշումն ընդունվել էր միաձայն: Իսկ իրականում Ղրիմի հանձնումը Ուկրաինական ԽՍՀ-ին, իրականացվել էր այնպիսի ընթացակարգերով, որոնք ցույց են տալիս, որ ինչպես Ռուսաստանի ՍՍՀՄ-ը, այնպես էլ ուկրաինական ԽՍՀ-ն իրենց համաձայնությունը տվել էին հենց իրենց հանրապետությունների խորհրդարանների միջոցով՝ առանց Ղրիմի համաժողովրդական կարծիքի:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ղրիմի ինքնավար հանրապետության բնակչությունը քվեարկելու և որոշելու հնարավորություն կրկին չունեցավ առ այն, ցանկանո՞ւմ է արդյոք մնալ Ուկրաինայում ԽՍՀՄ կազմալուծումից հետո, թե՞ այլընտրանքային կերպով ցանկանում են կրկին միանալ Ռուսաստանի Դաշնությանը:

2014 թվականի փետրվարի վերջին նախագահ Յանուկովիչը փախչում է Ուկրաինայից, որովհետև խնդիրներ ուներ Ռուսաստանի անվտանգության ծառայության հետ: Ղրիմում ռուսամետ և ուկրաինամետ ցուցարարների բախումների ժամանակ ռուսամետ ցուցարարները պահանջում էին անջատվել Ուկրաինայից և օգնություն էին խնդրում Մոսկվայից, ինչի արդյունքում, փետրվարի 27-ի վաղ առավոտյան, դիմակավորված և զինված անձինք գրավեցին Ղրիմի կառավարական շենքերը, ներառյալ Գերագույն խորհրդի շենքը:

Ուկրաինայում ստեղծված այս քաղաքական վակուումը իդեալական հնարավորություն էր Կրեմլի համար՝ իրականացնելու Ղրիմի բռնակցումը:

Գերագույն խորհրդի հրավիրված արտահերթ նիստում, ծնունդով մոլդովացի, սակայն ազգությամբ ռուս Սերգեյ Աքսյոնովը նշանակվեց Ղրիմի նոր վարչապետ, որից անմիջապես հետո Գերագույն խորհուրդը կողմ քվեարկեց Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն և 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակը որոշող հանրաքվե: 81.36 տոկոս մասնակցություն ապահոված հանրաքվեի ժամանակ, ընտրողների 96,77 տոկոսը կողմ քվեարկեց Ուկրաինայից առանձնանալու և պատմական հայրենիքի՝ Ռուսաստանին, միանալու համար:

Ողջ գործընթացը համարվեց հակաօրինական, և չճանաչվեց թե՛ Ուկրաինայի, թե՛ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նույնպես մինչ օրս չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն, ավելին` այն անօրինական համարող բանաձև է ընդունել, ինչին կողմ են արտահայտվել 100 երկիր:

ՄԱԿ-ը որպես միջկառավարական կազմակերպություն 1954 թվականին չի կարևորել ոչ միայն Ռուսաստանի պատմական տարածքային ամբողջականությունը, այլ նաև չի հարգել իր իսկ սահմանած նպատակներից կարևորագույնը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ 1954 թվականին Ղրիմի բնակչությունը ինքնորոշվելու իրավունք չունենալով, փաստացի, կարծիք չի հայտնել իր՝ Ուկրաինային, բռնակցվելու հարցի շուրջ: Անգամ հիմա ՄԱԿ-ը անդրադարձ չի կատարում առ այն, որ 1954 թվականին տեղի ունեցած կամայականության պատճառով Ղրիմի ժողովուրդը կցվել էր Ուկրաինային:

Թեև, այսօր Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության դե ֆակտո մաս է, միջազգային հանրության մեծ մասը, այնուամենայնիվ, իրավական չի համարում տեղի ունեցածը։ Սակայն, հանրաքվեի «անօրինականության» մասին խոսելիս, այդպես էլ հղում չի արվում 1954 թվականին՝ Ղրիմը Ուկրաինային հանձնելու գործընթացին, այն դեպքում, երբ, Ղրիմի բնակչությունը, իրացնելով Հանրաքվեներ անցկացնելու իր իրավունքը՝ սահմանված Մարդու Իրավունքների Մասին Եվրոպական Կոնվենցիայի կողմից, որոշել է, որ ցանկանում է վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Նման գործընթացը չի կարող համարվել հակաիրավական, այն դեպքում, երբ «բռնակցում» եզրույթը ավելի շատ իրավական է, իսկ, իրականում, տեղի ունեցածը «պատմական արդարության վերականգնում»:

Մարիամ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԲՊՀ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոն,

մագիստրանտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031