Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան․ Շուտով ունենալու ենք մի իրավիճակ, որ չենք կարողանալու դասավանդել ֆիզիկա և քիմիա

Հուլիս 23,2020 17:33

«Քննությունները նաև շատ լավ արտացոլում են մեր երկրի վիճակը»,- «Հոդված 3» ակումբում քննարկման ընթացքում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա նշեց, որ քիմիա մասնագիտությամբ մանկավարժության գծով Հայաստանում այս տարի ընդունվել է 3 հոգի, ֆիզիկայի գծով՝ 1 հոգի Շիրակի պետական համալսարանում 9 միավորով․ «Այսինքն՝ սա արդեն երկրի անվտանգության հարց է։ Ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար այս տարի ունենք մեկ հոգի, և դա պարզ էլ չի, թե այդ մեկ հոգին կուզի ուսուցիչ աշխատե՞լ, թե՞ ոչ։ Քիմիայի համար` 3 հոգի։ Հայաստանը տարեկան 20-30 ֆիզիկայի ուսուցչի կարիք է ունենում, եթե մի հոգի է ընդունվել` այս հարցը ո՞նց է լուծվելու։ Նախորդ տարիներին էլ այս գծով ընդունվողների թիվը շատ քիչ է եղել, կարծեմ՝ էլի 3-4 հոգի։

Հիմա մենք շուտով ունենալու ենք մի իրավիճակ, որ ոչ միայն մասնագիտական կողմնորոշում չենք կարողանալու դասավանդել, այլ այնպիսի կարևոր առարկաներ, ինչպիսինն են ֆիզիկան և քիմիան։ Ես կարծում եմ՝ այս իրավիճակում սա շատ ավելի լուրջ հարց է, որովհետև մնացած հարցերը կարող են կարգավորվել տարբեր ձևերով՝ ի վերջո ուսանողները կարող են հեռակա ընդունվել կամ ընթացքում փոխել մասնագիտությունը։ Բայց այս հարցը ո՞նց է լինելու, մարդ չկա։ Մենք հիմա քննարկում ենք այն բևեռը, որտեղ շատ մարդ կա, բայց այս մյուս բևեռը քննարկենք, այստեղ ամայություն է, այստեղ լուծում չունենք, մարդ չկա, ո՞ւմ ենք բերելու, որ դպրոցում դասավանդի։ Ես կուզեի այս հարցը հրատապ քննարկվի կառավարությունում և Ազգային ժողովում, որովհետև եթե մենք ուսուցիչ չունեցանք, այս իրավաբաններն էլ չեն լինի մի քանի տարուց»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031