Արդեն տեղեկացրել ենք, որ France Football հանդեսը որոշել է կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի չանցկացնել ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը: Այս տարի ընդհատվեցին ազգային առաջնություններ, հետաձգվեց Եվրոպայի առաջնությունը:
«Ոսկե գնդակի» չեղարկումը ո՞ւմ կարող էր ամենաշատը տխրեցնել: Դե, իհարկե, Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, որը հրաշալի մրցաշրջան անցկացրեց: Եթե նա լավագույնը չէր, ապա առնվազն լավագույններից մեկն էր ֆուտբոլային աշխարհում:
Լեւանդովսկին 2020 թվականին վերածվել էր իսկական գոլահար մեքենայի: Բունդեսլիգայում մասնակցելով 31 հանդիպման՝ նա խփել է 34 գոլ, կատարել գոլային 4 փոխանցում, Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 11 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Սրան ավելացնենք նաեւ Գերմանիայի գավաթի խաղարկության նրա 6 գոլերը:
Մասնագետների համոզմամբ, նա այս տարի «Ոսկե գնդակի» ամենահավանական եւ ամենաարժանի թեկնածուն էր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ