Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների զգալի աճ, պետք է զգոն լինել. Գախարիա

Հուլիս 23,2020 17:06

Վրաստանում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների զգալի աճ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը, բայց պետք է զգոն լինել:  «Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուամենայնիվ, պետք է զգոն լինել», – հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նա նաև նշել է, որ իրավիճակի հետագա սրման դեպքում կխստացվեն կարանտինի միջոցառումները առանձին վայրերում: Վրաստանում վերջին օրերին գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերը մեծամասամբ գրանցվել են Գարդաբանիի շրջանում:

Նշենք, որ հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 15 միլիոն 407 հազարը, հիվանդության հետևանքով մահացել է 631 հազար 36 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 9 միլիոն 382 հազարը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031